News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ավտոմեքենայի վարորդը, որը դուրս էր եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիայի մեքենային, գտնվել է թմրանյութերի ազդեցության ներքո, հայտնել է հանրապետության գլխավոր դատախազի օգնական Դաուր Ամիչբան՝ հավելելով, որ ավելի ուշ պարզ կդառնա մարիխուանայի՞,  թե՞ մետադոնի ազդեցության ներքո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դատախազությունը քրեական գործ է հարուցել ճանապարհատրանսպորտային վթարի դեպքով, որի հետեւանքով զոհվել է Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան։ Վարորդը ձերբակալվել է»,-հայտնել է Ամիչբան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագուլիան շաբաթ օրը երեկոյան Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 23:00-ին Պսոու-Սուխում ճանապարհահատվածին վթարի հետեւանքով զոհվել էր, նրա վարորդն ու թիկնապահը հոսպիտալացվել են ծայրահեղ ծանր վիճակում։ Աբխազիայի պատվիրակությունը վերադառնում էր Սիրիա կատարած պաշտոնական ուղեւորությունից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ