News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանաբնակ հայ  ներդրողներն անհանգստացած են «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ «սեւ եւ սպիտակ ուժերի» մասին աղմկահարույց հայտարարությամբ: Այս մասին Մոսկվայում սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպման ժամանակ ասել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արտակ Թովմասյանը:

«Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ելույթը «սեւ եւ սպիտակ ուժերի» մասին: Ասեմ, որ դա շատ է անհանգստացնում բիզնեսին, այն գործընկերները, որոնք պատրաստ էին Հայաստան գալ, մտահոգված են՝ ի՞նչ պետք է անել, որ մեր ազգը չբաժանենք սեւերի եւ սպիտակների: Ես հայտարարել եմ, որ մենք չենք դադարեցնելու մեր ներդրումները, նոր ներդրումներ ենք անելու: Մենք ներդրումներ չենք անում Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Փաշինյանի համար, մենք հայ ազգի համար ենք ներդրում անում: Այս հարցը մտահոգում է, եւ ի՞նչ եք Դուք անելու, որ չլինի նման թիմային բաժանում Հայաստանում»,- ասել է գործարարը:

Փաշինյանը պատասխանել է՝ ինքը կոչ է արել, որ քննադատությանը պետք է հանդուրժողականությամբ վերաբերվել եւ ամեն ինչ պետք է ներառվի սիրո եւ համերաշխության տրամաբանության մեջ:

«Սա իսկապես խնդիր է, եւ մենք պետք է քայլ- քայլ, համբերատար շարժվենք այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հայտարարությանը. ես կարծում եմ՝ թյուըմբռնում կա այդ հայտարաության վերաբերյալ, եւ խոսքը բոլորովին այլ կոնտեքստի է վերաբերվել: Խոսքը վերաբերվել է նրան, որ բոլորիս ակնհայտ է, որ Հայաստանին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ երբ Հանրապետական մեծամասնության ներկայացուցիչները, ի հեճուկս քաղաքական պրոցեսների, փորձում են ցույց տալ, որ իրենք թույլ չեն տալու արտահերթ ընտրություններ, դրանով ասում են՝ ժողովուրդ ջան, դուք մի հատ էլ պետք է հեղափոխություն անեք: Եթե պետք լինի, մի հատ էլ կանենք, բայց ես, որպես ՀՀ վարչապետ, բացառում եմ, որ երբեւէ Հայաստանում ատելության մթնոլորտ կձեւավորվի: Ես ձեր այս ահազանգն ի գիտություն եմ ընդունում եւ բոլորին կոչ եմ անում, որ որեւէ մեկին ուղղված քննադատություն չվերածվի ատելության քարոզի, մերոնքականների եւ ձերոնքականների բաժանելը պետք է բացառվի»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ