News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոչ մեկին պետք չէ ղարաբաղյան հարցում բանակցությունների իմիտացիան: Հայաստանը պատրաստ է իրական ջանքներ ներդնել, որ հակամարտությունն իսկապես խաղաղ ճանապարհով կարգավորվի: Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի:

«Ադրբեջանը հույս ունի, որ իրեն կհաջողվի հրահրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վատթարացում, որպեսզի այդ ֆոնին սադրիչ գործողություններ սկսի: Բայց քանի որ դուք բոլորդ տեսնում եք, մենք բոլորս համոզվեցինք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում չկան եւ չեն կարող լինել գլոբալ քաղաքական խնդիրներ, կարծում եմ՝ Ադրբեջանի այս սցենարն ուղղակի ձախողվել է: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի նախագահը մտավախություն ունի, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները կարող են տեղափոխվել Ադրբեջան, ուստի ցանկանում է Լեռնային Ղարաբաղում, շփման գծում իրավիճակի սրմամբ շեղել իր քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից եւ ինչ-որ կերպ հաղթահարել այն ներքաղաքական խնդիրները, որ այսօր կան»,- կարծում է Փաշինյանը

Միաժամանակ, հայ առաջնորդը շփման գծում իրավիճակը բավականին կայուն է համարում:

«Սակայն երբ լսում ենք Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, դա հարաբերություններում ավելացնում է լարվածության մակարդակը: Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կփոխի վարքագիծը: Ադրբեջանը պետք է իմանա, որ Հայաստանի հետ անհնար է խոսել սպառնալիքների լեզվով»,- նշել է նա:

Փաշինյանը նաեւ ընդունել է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը փակուղում է գտնվում, քանի որ Ադրբեջանն օգտագործում է ռազմական հռետորաբանություն՝ պատերազմով սպառնալով:

«Այս մթնոլորտում կառուցողական բանակցություններ չեն կարող լինել:  Դրանք սկսելու համար անհրաժեշտ է բանակցությունների մթնոլորտ ստեղծել: Մենք պատրաստ ենք աշխատել դրա շուրջ: Ինչ վերաբերում է ձևաչափին, ես Հայաստանի վարչապետն եմ ու պատրաստ եմ մասնակցել բանակցություններին Հայաստանի Հանրապետության անունից: Ես չեմ կարող խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից: ԼՂ ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացներին: Նրանք ունեն իրենց իշխանությունը, կառավարությունը, նախագահը: Ղարաբաղը պետք է ներկայացնի լեգիտիմ ներկայացուցիչ, ով ունի ժողովրդին ներկայացնելու մանդատ: Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, մենք դրան պատրաստ ենք ամեն պահի: Սակայն Ղարաբաղը պետք է ներկայացնի Ղարաբաղի ներկայացուցիչը:

Իմ ասածում որևէ սենսացիոն բան չկա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ղեկավարները Լեռնային Ղարաբաղի խնդրով իրենց 3 հայտարարություններում եւս ընդգծել են, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամարտահայտման օգնությամբ: Սա նշանակում է, որ բոլորը հասկանում են՝ Լեռնային Ղարաբաղը հակամարտության մի կողմն է, եւ անհնար է պատկերացնել, որ ինչ-որ մեկը կարող է առանց նրա մասնակցության այդ խնդիրը լուծել: Եթե մենք իրատեսորեն ենք խոսում հակամարտության կարգավորման մասին, ապա պետք է փորձենք այս հակամարտությունը ճիշտ ձեւաչափով կարգավորել: Գուցե մեր բանակցային գործընթացը տեղապտույտի մեջ է, քանի որ մենք այդքան էլ ճիշտ բանակցային ձևաչափ չունենք: Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը»,- ամփոփել է Փաշինյանը:

Դրանից բացի, հայ վարչապետը շեշտել է, որ հետագա բանակցային գործընթացը պատկերացնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում:

«Մենք ասում ենք, որ պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորության քննարկմանը: Հաճախ են հարցնում՝ Հայաստանն արդյոք պատրա՞ստ է որեւէ զիջման: Սակայն ոչ ոք չի հարցնում՝ արդյոք Ադրբեջանը պաստրա՞ստ է: Եթե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների, ապա մենք եւս պատրաստ ենք: Եթե ոչ, մենք եւս պատրաստ չենք: Խնդիրն անհնար է լուծել առանց փոխզիջումենրի: Սակայն խնդիրն այն է, որ Ադրբեջանն ամեն օր սպառնում է պատերազմով, ասում, որ Երեւանը ադրբեջանական քաղաք է, իսկ Հայաստանի ողջ տարածքը՝ ադրբեջանական տարածք: Նման մթնոլորտում մենք պարզապես հրաժարվում ենք խոսել փոխզիջումների մասին: Եթե սպառնալիքների մթնոլորտում մենք խոսենք փոխզիջումներից, ինչ-որ մեկը կարող է դա ընկալել որպես թուլություն: Մենք դա երբեք թույլ չենք տա: Եթե Ադրբեջանը կարծում է, որ մեզ հետ կարող է խոսել ուժի դիրքերից, ապա մենք ասում ենք, որ դա անհնարին է: Ոչ ոք մեզ հետ չի կարող խոսել այդպես»,- պարզաբանել է հայ առաջնորդըը:

Լրագրողի հարցին՝ ՌԴ նախագահը ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ արդյոք որեւիցե գաղափար առաջարկե՞լ է, ՀՀ վարչապետը նշել է, կողմերն ասել են, որ հարցը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով:

«Մենք շատ բարձր ենք գնահատում այն ջանքերը, որոնք Վլադիմիր Վլադիմիրովիչը ձեռնարկում է հակամարտության կարգավորման համար: Մենք բանակցությունների պատրաստ ենք: Դա պետք է իրական բանակցություն լինի: Կարծում եմ՝ ոչ մեկին պետք չէ բանակցությունների իմիտացիան: Մենք պատրաստ ենք իրական ջանքեր ներդնել, որպեսզի հակամարտությունն իսկապես խաղաղ ճանապարհով կարգավորվի»,- եզրափակել է Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ