News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին բավարարեց Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը՝ փոխել խափանման միջոցը։

Ի դեպ, Հայկ Սարգսյանը դատական նիստին ներկա չէր։

Սարգսյանը ազատ կարձակվի գրավը վճարելուց հետո:

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և  235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նշենք, որ Հայկ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 17-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ