News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եկամտահարկի ու շահութահարկի գծով հարկային բեռի նվազեցում կլինի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված եկամտահարկի նվազմանն ուղղված երկու առաջարկներին:

Նրա խոսքով, եկամտահարկի ու շահութահարկի նվազեցման 12 տարբերակ կա, որոնք վարչապետ Փաշինյանի առաջարկած 2 տարբերակների՝ համահարթ տոկոսադրույքներ եւ երկաստիճան սանդղակով հարկման մոտեցում, տարբեր մոդիֆիկացիաներն են։

«Մեր կարծիքով, եկամտային հարկը 23 տոկոսի իջեցնելը ստարտային է, այն ժամանակի ընթացքում էլի պետք է իջնի. «Այս 23 տոկոսն էլ պետք է ժամանակի ընթացքում իջնի, բայց ինչ տեմպերով, տարեկան քանի տոկոսով՝ 0․1, թե 0․5, այս պահին չեմ կարող ասել։ Համահարթ տոկոսադրույքի սահմանումը նպատակ ունի ստվերից բերել թափանցիկ դաշտ այն եկամուտները, որոնք դեռեւս վճարվում են ծրարով։

Եթե մենք ունենանք հստակ պատկերացում, թե ինչ ծավալի մասին է խոսքը, ապա պարզ կլինի, թե ինչ տեմպերով է անհրաժեշտ իջեցնել այդ 23 տոկոսը։ Մենք կարծում ենք, որ X ժամանակաշրջան հետո մենք ունենալու ենք, օրինակ՝ 20 տոկոս եկամտային հարկ, բայց դրան պետք է հասնենք որոշակի ժամանակ հետո, քանի որ միանգամից 20 տոկոսի գնալը նշանակում է հարկաբյուջետային համակարգի կոլապս, որը որեւէ մեկս չենք ուզում լինի»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը։

Դավիթ Անանյանը նկատեց, որ ինքը՝ որպես մասնագետ, հակված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած համահարթ հարկման տարբերակին. «Սա զուտ ճանապարհի սկիզբն է, որով ազդարարում ենք, որ, ի վերջո, ՀՀ-ն ունենալու է շահութահարկի ու եկամտահարկի համահավասար հարկման տոկոսադրույք՝ 23 տոկոս»:

Ն խոսեց եւս մի կարեւոր բանի մասին. «Տեսեք, եթե մենք մինչեւ 150 հազար դրամ ստացողի  բեռը 3 տոկոսով իջեցնենք, ապա օրինակ 100 հազար դրամ ստացողն ունենում է 3000 դրամով եկամուտների աճ, որը, ճիշտ է, շատ կարեւոր է, բայց եղանակ չի ստեղծում, սոցիալական խնդիր չի լուծում: Ամենակարեւորն այն է, որ պայքարեն 100 կամ 150 հազար ստացողը ստանա 300-400 հազար դրամ։ Այսինքն՝ հարկային համակարգն այնպես պետք է փոխենք, որ ձեռներեցությանը նպաստի, տնտեսությունը զարգացնելով, մենք  կունենանք եկամուտների աճ»,- եզրափակեց Դավիթ Անանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ