News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը եւ Մամուկա Բախտաձեն Երեւանում հանդիպման ժամանակ քննարկել են տրանսպորտային հաղորդակցության հարցերը:

Հանդիպման արդյունքներով Վրաստանի վարչապետը նշեց, որ ընթացիկ տարում 2 երկրները նշում են առաջին հանրապետությունների 100-ամյակը: «Անկախության վերականգնումից հետո համատեղ քայլերի շնորհիվ հաջողվել է հարաբերությունները զարգացնել: Հավատում եմ, որ հարաբերությունները կզարգանան նաեւ հետագայում: Մենք քննարկել ենք համագործակցության հիմնական ուղղությունները: Ընդգծել ենք ինտենսիվ քաղաքական հարաբերություններին ձգտումը»,- նշեց Բախտաձեն՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտին, տնտեսությանը, մշակույթին վերաբերող հարցեր: «Արձանագրել ենք, որ չօգտագործված ներուժ կա: Աշնան վերջին նախատեսված է միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ որոշելու համար հարաբերություններին զարգացման ուղիները»,- նշեց Վրաստանի վարչապետը:

Նրա խոսքով՝ քննարկվել է նաեւ Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների հարցը: «Մենք նույնպես ողջունում ենք Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունների ակտիվացումը»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ