News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳՆ ղեկավարը ողջունել է Քերոլայն Քոքսի հերթական այցելությունն Արցախ՝ այն կարեւորելով հանրապետությունում առկա իրավիճակին ու տարբեր բնագավառներում ունեցած ձեռքբերումներին ծանոթանալու առումով։ Նախարարը բարձր է գնահատել բարոնուհու ջանքերը՝ ուղղված արտերկրում Արցախի քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, միջազգային հանրության շրջանում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը, ինչպես նաեւ հանրապետությունում մարդասիրական խնդիրների լուծմանը։

Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ներկայացրել Արցախի միջազգային ճանաչման եւ տարբեր երկրների սուբյեկտների հետ ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաեւ պատասխանել պատվիրակության անդամների հարցերին։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգեւատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ