News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում սեպտեմբերի 11-ին կմեկնարկի «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը։

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին մամուլի ասուլիսին պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ մեծ մասամբ զորավարժությունները համադրելի են «Կայծակ 2015» զորավարժությունների հետ։ Զորավարժությունների ժամանակ առաջնային խնդիրը կլինի բոլոր պետական մարմինների գործունեության ստուգումը, առանձին դեր կհատկացվի լրատվամիջոցներին։

«Կմշակվեն ոչ միայն հակառակորդի ագրեսիայի դեպքում հնարավոր գործողություններ, այլ նաեւ տարերային աղետների ու տեխնածին աղետների դեպքում։ Կլինեն զորավարժության սցենարներով չնախատեսված, անսպասելի իրավիճակներ»,–հայտնել է Հովհաննիսյանը։

Զորավարժությունները կտեւեն 3 օր։ Դրանց շրջանակներում կգործարկվի համահայկական միասնական տեղեկատվական կենտրոն։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ