News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ՀՅԴ համասնական ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը շատ բարձր է գնահատում Դաշնակցության վարկանիշը: Նախընտրական քարոզարշավի առաջին օրը՝ սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն վստահությու հայտնեց, որ իրենց կուսակցություն այս ընտրություններում հաղթելու է:

Հարցին, արդյո՞ք Դաշնակցության շուրջ վերջին շրջանի զարգացումները, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին սատարելը չբացառելը չեն վնասի կուսակցության վարկանիշին, Մանուկյանը պատասխանեց. «Դաշնակցությունը նոր չէ, որ պետք է ներկայանա իր ժողովրդին: Դաշնակցությունը 128 տարվա պատմություն ունի, Դաշնակցությունը մեկ վայրկյան անգամ ամաչելու տեղ չունի, վերջին գործընթացներում՝ նույնպես»։

Ավագանու ընտրություններին ներկայացրած ծրագիրն էլ դաշնակցական գործիչը հավակնոտ է կոչում:

«Մեր ծրագիրը շատ հավակնոտ է։ Ծրագրի շուրջ աշխատել են շուրջ 30 լավագույն մասնագետներ՝ տարբեր ուղղություներով՝ տրանսպորտ, կանաչապատում, համայնքային կառավարում եւ այլն: Երեւանի ծաղկապատումն այդքան էլ հաջող չէ, դա էսթետիկ տեսքի համար է: Այսօր Երեւանը պետք է ունենա անտառապատ պաշտպանիչ շերտ՝ փոշուց ազատվելու համար։ Տրանսպորտի պարագայում պետք է գործի միասնական երթուղային համակարգ»,- ծրագրի մանրամասները նշեց Մանուկյանը:

Դիտարկմանը, թե քաղաքի խնդիրների լուծման համար հաճախ ֆինանսական ռեսուրսները չեն բավարարում, Մանուկյանը պատասխանեց. «Կարեւորը գործն է: Ես հավատացած եմ, որ ֆինանսական միջոցներ հնարավոր է ճարել, հայթայթել թե՛ միջազգային կառույցների հետ արդյունավետ աշխատանքի արդյունքում, թե՛ մեր՝ համայն հայության ներուժն օգտագործելով»։

Ինչ վերաբերում է նախկին քաղաքապետի գործունեությանը, Միքայել Մանուկյանն ասաց. «Ամեն քաղաքապետ իր հետեւից թողել է իր հետքը՝ ե՛ւ լավ իմաստով, ե՛ւ վատ։ Տարոն Մարգարյանը քաղաքի էսթետիկ վիճակի մասով բավական գործ է արել՝ թե՛ ծաղկապատման, թե՛ նստարանների հետ կապված»։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 10-ին Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցության քարոզարշավը: ՀՅԴ թեկնածուներն ավտոերթով շարժվեցին Երեւանի տարբեր վարչական շրջաններ՝ հանդիպելու երևանցիների հետ:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ՀՅԴ ընտրացուցակը կգլխավորի ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանը, ով ներկայում զբաղեցնում է ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ