Համացանցում հրապարակվել են iPhone-ի նոր սմարթֆոնների անունները, որոնք կներկայացվեն չորեքշաբթի՝ սեպտեմբերի 12-ին, հաղորդում է Lenta-ն վկայակոչելով 9to5mac-ին եւ չինական Weibo սոցցանցին:
Աղբյուրը պնդում է, որ ներկա է գտնվել Չինաստանի ամենախոշոր բջջային օպերատորի՝ China Mobile-ի փակ շնորհանդեսին: Այնտեղ նա լուսանկարել է սլայդը, որը բացահայտում է նոր iPhone-ների մանրամասները: Լուսանկարը հաստատում է, որ Apple-ը թողարկելու է երեք iPhone՝ `5.8, 6.5 եւ 6.1 դյույմ էկրաններով: Առաջին երկուսը կոչվելու են iPhone XS եւ XS Plus, իսկ երրորդը` iPhone XC:
Սլայդում ներկայացված է նոր սմարթֆոնների արժեքը. iPhone՝ XS-7388 յուան (1,064 դոլար), XS Plus՝ 8388 յուան (1206 դոլար), XC՝ 5,888 յուան (851 դոլար):
Օգոստոսի վերջին հրապարակվել էին նոր iPhone XS-ի լուսանկարները: IPhone XS-ի երկու տարբերակները վաճառվելու են ոսկե գույներով: Բացի այդ, ընկերությունը կներկայացնի մեծացված դիսփլեյով Apple Watch Series 4: