News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Էրեբունի թանգարանի դիմաց այսօր՝ սեպտեմբերի 10–ին, «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց քաղաքական ուժերի մասին, որոնք, նրա խոսքով, իրենց հեղափոխական են ներկայացնում, սակայն  փորձում են ՀՀԿ-ի թաքուն համաձայնությամբ տապալել հեղափոխությունը։ 

«Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, առաջամարտիկ, և այսօր գնացել են, խորհրդարանում են բանակցում հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում հանրապետականների հետ, ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ՝ թե բա տղերք, կլինի՞, դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ որ հաղթենք քաղաքապետարանի ընտրություններում, ընենց կանենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան, որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ դրանք այն ուժերն են, որոնք միայն հեղափոխության հաղթանակից հետո միացան հեղափոխությանը։

«Հիշո՞ւմ եք, երբ Հայկ Մարությանը ելույթներից մեկի ժամանակ խոսեց սեւերի եւ սպիտակների մասին, եւ այդ հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց, անկեղծ ասած, ես ասացի՝ Հայկ ջան, բեր էդ սեւ-սպիտակը թողնենք: Բայց ոնց որ Հայկը մի բան գիտեր էն ժամանակ։ Ինչի եմ ասում,  որովհետեւ այսօր Երեւանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան: Հեղափոխության հաղթանակից հետո իրենց հայտարարեցին ամենաթունդ հեղափոխականներ, իսկ մինչեւ այդ հեղափոխության դեմ խոսում էին, ասում էին՝ Սերժը լավ ա, ի՞նչ գործ ունեք, մեր երկրի կայունությունը խաթարում եք։ Հիմա էլ ընկել են հանրապետականի զորացրված քաղաքական գործիչների հետ բանակցում են։ Տղերք և աղջիկներ, եթե ձեր հույսը հանրապետականի զորացրված հեղափոխականների վրա է, դուք ընդհանրապես ինչո՞ւ եք մասնակցում ընտրություններին։ Հրապարակներից հարցազրույցների մեջ իմ անունն են տալիս, հեղափոխության անունն են տալիս, գնում են, թաքուն հավաքվում են, ասում են՝ եկեք հավաքվենք, դրանց գցենք, հեղափոխությունը հեչ անենք։ Չի ստացվի, ձեր ջախջախիչ պարտություն է սպասվումում, որովհետեւ ժողովուրդն է  ձեզ մատնելու պարտության։ Սթափվեք, գժուկներ, սթափվեք»,- ասաց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ