News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս համաձայնագրով երկկողմանի ճանաչվում են ուսուցումն ավարտելու մասին բոլոր աստիճանի դիպլոմներն ու հավաստագրերը: Այս մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթական որակավորման, գիտական աստիճանների եւ կոչումների երկկողմանի ճանաչման ու զուգադրելիության մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Ինչպես նշեց նախարարը, կրթության եւ գիտության ոլորտում ակտիվ համագործակցության նպատակով կողմերը մի շարք պարատավորություններ են ստանձնել: «Մասնավորապես, երկկողմանի ճանաչվում են հիմնական կրթության, միջնակարգ կրթության մասին դիպլոմները, նախնական մասնագիտական կրթության հավաստագրերը եւ ներդիրները, միջնակարգ կրթության մասին հավաստագրերն ու ներդիրները, մագիստրատուայում, ինչպես նաեւ ասպիրանտուրայում ուսումն ավարտելու մասին ակադեմիական տեղեկանքներն ու դիպլոմները»,- պարզաբանեց Հարությունյանը:

Դրանից բացի, այս համաձայնագրի վավերացումը թույլ կտա կրթական ստանդարտներն ու դասավանդման որակը միջազգային մակարդակ դուրս բերել, շեշտեց նախարարը՝ հավելելով, որ Տաջիկստանից 6 ուսանողներ արդեն Հայաստանում են սովորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ