News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը այսօր՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե որոշ քաղաքական գործիչներ «գուժում» են ՀՀ-ԵՄ հարաբերություններում խնդիրների մասին։

Արմեն Աշոտյանը կարծիք հայտնեց, որ վարչապետը, ըստ երեւույթին, իրեն նկատի ուներ, քանի որ վերջին ժամանակներս կարծես թե միայն ինքն է բարձրաձայնել այդ հարաբերություններում առկա խնդիրների մասին։

«Երբ քո երկրի վարչապետի բրյուսելյան այցը տապալված է եւ ԵՄ-ում մինչեւ հիմա դրա մասին խոսում են եւ հեգնում, դարդն ընդհանուր է, դարդը երկրինն է եւ կարելի է լացել այդ դարդը, որ քո վարչապետը բարձունքի վրա չի գտնվել, եւ առ այսօր էլ եվրոպական ուղղության վրա չի գտնվում, որպեսզի ապահովի Եվրոպական միության ֆինանսական եւ քաղաքական լիարժեք աջակցությունը Հայաստանին՝ գոնե Հայաստանի ստանձնած պարտականությունների շրջանակում, ուստի այդ դարդը պետք է ազգովի լացենք, որ Բրյուսելում էլ դեռ ոչ մի լավ բան չի ստացվում»,-նշեց նա։

Աշոտյանը հիշեցրեց, որ 2017 թվականի նոյեմբերին (երբ ՀՀ-ում իշխող ուժը ՀՀԿ-ն էր) ստորագրվել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որ ՀՀ արտաքին քաղաքականության ամենատեսանելի հաջողություններից էր եւ որին իր աջակցությունն էր հայտնել «Ելք» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ որոշ քաղաքական գործիչներ գուժում են՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններն են զոհվել, լացում են առավոտից իրիկուն: «Դուք ձեր դարդը լացեք, մենք արտաքին հարաբերությունների հարցերը կլուծենք: Եթե լացելու բան ունեք, պետք չի ՀՀ-ՌԴ-ԵՄ հարաբերությունների վրա լացել: Լացեք, որ ձեր՝ այսինքն՝ գողերի եւ խաբեբաների ժամանակը ՀՀ-ում անցել է ու այլեւս չի գալու երբեք»,-նշել է ՀՀ վարչապետը:

Հիմա էլ գուժում են՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններն են զոհվել, լացում են առավոտից գիշեր, բայց դուք ձեր դարդը լացեք. Փաշինյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ