News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը Երեւան այցի շրջանակում այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ճեպազրույցի ժամանակ նա հայտնեց իր տպավորության մասին: «Ես եղա Ծիծեռնակաբերդում: Ցանկանում եմ ողջունել ժողովրդին, որը չի ցանկանում մեռնել եւ հաղթում է»,- հայտարարեց Ժանը:

Նա այցելեց Թումո կենտրոն եւ զրուցեց երիտասարդների հետ: «Ես տեսա, որ երիտասարդները հպարտությամբ պատրաստ են ստանձնել թավշյա հեղափոխության սերունդը լինելու պատասխանատվությունը»,- նշեց Ժանը:

Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթնաժողովին Հայաստանի ընտրած թեման՝ «Ապրել միասին», բարգավաճման եւ խաղաղության համար կարեւորագույններից մեկն է: «Բոլոր ղեկավարները, որոնք Երեւան կգան, կքննարկեն խաղաղության համար կարեւոր հարցեր: Հայաստանը կընդունի կազմակերպության նախագահությունը, որը միավորում է աշխարհի զգալի մասին»,- եզրափակեց Միկաել Ժանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ