News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ucom ընկերությունը նոր ուսումնական տարվա սկզբին գործարկեց «uKid` մանկական խելացի հեռախոս-ժամացույց» նորարարական առաջարկը։ Հայալեզու uKid-ն առաջարկում է կյանքի կոչել «Ազատ երեխա, անհոգ ծնողներ» կարգախոսը եւ նախատեսված է 4-12 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար:

uKid` մանկական խելացի հեռախոս-ժամացույցը ծնողներին հնարավորություն է տալիս մշտապես կապի մեջ լինել իրենց երեխաների հետ, ուղարկել ծանուցումներ եւ հաղորդագրություններ եւ ցանկացած ժամանակ հստակ իմանալ երեխաների գտնվելու վայրը։ Ծնողները կկարողանան նաեւ օրվա ռեժիմի վերաբերյալ հիշեցումներ ուղարկել երեխային, ինչպես նաեւ հետեւել նրանց քայլերի հաշվարկին։

uKid մանկական հեռախոս-ժամացույցը հնարավոր է ձեռք բերել uKid սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ վճարելով 20 հազար դրամ կանխավճար: 12 ամսվա ընթացքում ամսական վճարումները կազմում են 2500 դրամ սարքի համար եւ 2000 դրամ՝ սակագնային պլանի: Բաժանորդագրության 12 ամիսը լրանալուց հետո բաժանորդը կվճարի միայն uKid սակագնային պլանի 2000 դրամ ամսավճարը: Ukid սակագնային պլանի շրջանակում երեխան կստանա անսահմանափակ րոպեներ եւ անսահմանափակ SMS-ներ Ucom շարժական ցանցի ներսում, նաեւ 1 ԳԲ ինտերնետ՝ խելացի հեռախոսի մի շարք գործառույթներից օգտվելու համար։ Իսկ ծնողը կկարողանա ներբեռնել եւ տեղադրել uKid հավելվածն iOS կամ Android համակարգով աշխատող իր սմարթֆոնում:

Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում Ucom-ի գլխավոր տնօրեն եւ համահիմնադիր Հայկ Եսայանը նշեց, որ uKid ժամացույցը ծնողներին հնարավորություն է տալիս ամեն պահի իմանալ երեխայի գտնվելու վայրը, նրան զանգահարել կամ տեքստային հաղորդագրություն ուղարկել, երբ երեխան անվտանգության գոտուց դուրս է կամ ակտիվացրել է արտակարգ ռեժիմը, կամ հայտնվել է արտակարգ դրության մեջ:

«Որպես նորարարական հայկական ընկերություն՝ Ucom-ը հասկանում է, որ մինչ այսօր տեղական շուկան խիստ սահմանափակ եւ ոչ համալիր լուծման տարբերակներ է առաջարկել իրենց երեխաների համար անհանգստացող բոլոր ծնողներին։ Հայաստանում առկա տարբերակները հայալեզու չեն, աշխատում են հիմնականում 2G ցանցում, հավելվածները թերություններով են, ինտերնետ-կապի կարգավորումը կարող է ժամեր պահանջել։ Իսկ uKid-ը պարզապես մանկական խելացի ժամացույց ու հավելված չէ, այն մեսրոպատառ հայերենը հասկացող կարեւորագույն գործիք է, որը թույլ է տալիս ծնողներին եւ երեխաներին մշտապես կապի մեջ մնալ առավել անվտանգ, ապահով եւ հուսալի լուծման շնորհիվ»,- նշեց Հայկ Եսայանը։

Նա նաեւ նշեց, որ սարքը սերտիֆիկացված է եվրոպական շուկայի համար, արտասահմանում գնվում է ընկերության պատվերով, տոքսիկ չէ, բջջային հեռախոսների համեմատությամբ՝ ունի զգալիորեն ավելի քիչ էլեկտրամագնիսական ճառագայթում, ինչպես նաեւ հարվածակայուն է:

«Ծնողները նաեւ հնարավորություն ունեն իրենց հայեցողությամբ սահմանափակել հեռախոս-ժամացույցի գործառույթները: Վստահ եմ, որ կրթության եւ գիտությկան նախարարությունը այս որոշմամբ գոհ կմնա»,- նշեց գլխավոր տնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ