News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 5-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ ԳՀԽ ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի եւ ԳլոբալՆեթ ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության կողմից կազմակերպված հեռավար ուսուցման ֆորումին։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքային խումբը մասնակցել է  հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը,  ներկայացրել`  ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման բնագավառում արհեստական բանականության կիրառմամբ նորագույն տեխնոլոգիական նվաճումն ու  զբաղեցրել  առաջին պատվավոր տեղը: Մրցանակը հեռավար ուսուցման աշխատանքային խմբին հանձնել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության շտաբի պետ, փոխծովակալ Փոլ Բենեթը:

Հատկանշական է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը 2016 թվականին նույնպես գրավել էր առաջին պատվավոր տեղը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ