News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 10-ին, ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին` ուղեկցությամբ ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով անդրադարձավ ՀԲԸՄ բազմաբնույթ ծրագրերին Հայաստանում եւ Սփյուռքի համայնքներում, ինչպես նաեւ Մայր Աթոռի հետ արդյունաշատ գործակցությանը:

ՀԲԸՄ նախագահը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ՀԲԸՄ կողմից աշխարհի տարբեր երկրներում հայապահպանությանը եւ հայկական մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրերը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց համահայկական մի շարք խնդիրների, ներառյալ Հայաստանում եւ Սփյուռքում Հայոց Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներին: Մասնավորապես խոսվեց Սփյուռքի համայնքների կյանքում հայոց լեզվի գործածության հետ կապված մարտահրավերների եւ հայ ինքնության պահպանման վրա դրանց ազդեցության մասին։ Կարեւորվեց Եկեղեցու դերակատարությունը հատկապես երիտասարդ սերնդի՝ համայնքային կյանքում գործուն ներգրավման հարցում: Այս կապակցությամբ հատկապես ընդգծվեց ժամանակակից տեխնոլոգիաների արդյունավետ գործածությունը Հայաստանում եւ Սփյուռքի թեմերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելության իրականացման գործում:

Տիար Պերճ Սեդրակյանը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում մոտ օրերս բացվելիք «Հայաստան» ցուցահանդեսի մասին, որտեղ ցուցադրվելու են Հայոց Եկեղեցու կողմից դարերով պահպանված` 4-ից 18-րդ դարերի հոգեւոր-մշակութային գանձեր եւ սրբություններ:

Գարեգին Բ Վեհափառն անդրադարձավ ցուցահանդեսի բացառիկությանը` ընդգծելով, որ այն հպարտությամբ կլցնի հայորդիների սրտերը եւ աշխարհին հերթական անգամ կվկայի համաշխարհային հոգեւոր-մշակութային ժառանգության մեջ հայ ժողովրդի յուրահատուկ ներդրման մասին:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց Պերճ Սեդրակյանին ու Վազգեն Յակուբյանին Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին ՀԲԸՄ-ի շարունակական աջակցության համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ