Հայաստանի տարածքում սեպտեմբերի 11-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 11-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +22+26,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +22+26,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +29+31,
Գեղարքունիքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +22+26,
Լոռիում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+24,
Տավուշում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+29,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +22+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +14+16, ցերեկը` +30+32,
Արարատում՝ գիշերը`+14+18, ցերեկը` +31+33,
Արմավիրում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +31+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +22+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +31+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +13+17, ցերեկը` +29+32,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +22+25,
Արցախում՝ գիշերը` +14+17, ցերեկը՝ +27+31: