News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պնդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց չի ասել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը պետք է կալանավորվի:

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հարցին ի պատասխան Վանեցյանը նշեց, որ խոսակցության մեջ այդպես չի ասվում:

«Վարչապետն ասել է, որ որեւէ քաղաքական խոչընդոտ չի կարող լինել քրեական գործի օրինական ընթացքի համար: Վարչապետի խոսքը դա է եղել»,- ասաց Վանեցյանը:

Նշենք, որ հրապարակված ձայնագրության մեջ Արթուր Վանեցյանը մասնավորապես ասել է. «Ախպեր, խնդրում եմ՝ Խաչատուրովինը ուշադիր նայեք, չնայած վարչապետն ասում է՝ փակեք, բայց ռուսները... »: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ասվում է, որ թեեւ վարչապետն ասել է՝ պետք է փակել, բայց դուք շարունակում եք հիմքերը նայել, Վանեցյանն արձագանքեց. «Ճիշտն ասած մանրակրկիտ չեմ լսել, եթե անգամ վարչապետն ասել է՝ պետք է փակել, ես էլ ասել եմ՝ իրավական հիմքերը պետք է նայել: Ի՞նչ է դա նշանակում: Վարչապետը չի ասել՝ փակեք, ասել է՝ քրեական գործով անցնող անձինք, անկախ իրենց անուններից, զբաղեցրած պաշտոններից ու դիրքից, պետք է ենթարկվեն պատասխանատվության, եթե կան հիմքերը նրանց կալանավորելու եւ պատասխանատվության ենթարկելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news