News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը քննած դատավորի հետ ես չեմ խոսել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ըստ հրապարակված ձայնագրության, Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին ասել է. Վանեցյան․ - «Ինձ դատավորը զանգեց, մի քիչ վախեցած ա, ասեցի մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը։ ․․․ Մի խոսքով դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասեց մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ, ․․․ ասի նայի, ասի նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես, չուզես պտի տաս»։

Ձայնագրության այս հատվածի վերաբերյալ Արթուր Վանեցյանը նշեց. «Ես դատավորի հետ չեմ խոսել: Խոսել ենք ես եւ Սասուն Խաչատրյանը հեռախոսով եւ այդտեղ կարող է լինել որոշակի անճշտություններ, որովհետեւ երբեւիցե չէինք ենթադրի, որ կարող է մեր խոսակցությունը ձայնագրվի ու հրապարակվի: Ուզես, չուզես, պիտի կալանավորես չի, դա հիմնավորումն է, եթե դուք խոսակցությունը լսել եք, SMS կա, որն ուղարկվել է պարոն Խաչատրյանին, որտեղ փորձագիտական կարծիք է: Այդ կարծիքի հետ կապված ես ուզեցել եմ լսել նրա կարծիքը»:

Դիտարկմանը, որ խոսակցության մեջ ասվում է, որ խոսել է դատավորի հետ,  Վանեցյանն ասաց. «Ես Հրաչի հետ չեմ խոսել, ես Հրաչ չեմ ճանաչում, բայց նոր այստեղ գալուց պարզվեց, որ խոսքը վերաբերում է այն դատավորին, որը կալանքը տվել է Ռոբերտ Քոչարյանին: Ես Հրաչի հետ ծանոթ չեմ, անգամ չեմ տեսել, դեմքով չեմ տեսել»:

Հարցին՝ ստացվում է, որ սխալ ինֆորմացիա՞ եք տվել, որ խոսել եք դատավորի հետ, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Ես սխալ ինֆորմացիա չեմ տվել, ես չեմ խոսել Հրաչի հետ, ազգանունը չգիտեմ՝ ոնց է: Դա անհերքելի փաստ է, որ ես ծանոթ չեմ դատավորի հետ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ