News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես հրաժարական կտամ, երբ հասարակությունը կամ երկրի քաղաքական ղեկավարությունը նման պահանջ ներկայացնի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ես կառչած չեմ այս պաշտոնին, ես ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում եմ մեծ պատասխանատվությամբ: Կարծում եմ՝ շատ գործեր ունեմ անելու, բայց այն պահին, երբ հասարակությունը կներկայացնի նման պահանջ, որ պետք է հրաժարական տամ, ես այդ հրաժարականը կտամ: Կամ հասարակությունը, կամ երկրի քաղաքական ղեկավարությունը, որ պահին կներկայացնեն նման պահանջ, ես հրաժարականը կտամ: Բայց այս ձայնագրությունը տարածելու հիմնական նպատակն այն է, որ թուլացնեն մեզ՝ ԱԱԾ-ին ու ՀՔԾ-ին, որ այն գործը, որ մենք սկսել ենք, թողնենք կիսատ: Այո, անփոխարինելի մարդիկ չկան, բայց մենք ենք այս գործը սկսել, մենք ենք տեղյակ մանրամասներին եւ մենք ունենք կամք ու վճռականություն, որ այդ գործը հասցնենք իր ավարտին»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նույնպես նշեց, որ ինքը հրաժարական կտա, երբ զգա նման հանրային պահանջ. «Եթե հանրությունը պահանջի, դուք էլ դա կզգաք, բոլորն էլ կզգան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ