News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ձեռք է բերել «Կոնգրես» հյուրանոցը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ունենք ստացած ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ, ունենք սխեմա, որտեղ հստակ երևում է՝ որտեղից է սկսվում, չեմ ցույց տա, գաղտնի է, ոնց է գալիս և հասնում, Քոչարյանի ընտանիքը դառնում սեփականատեր։ Ունենք գումարի սկզբնաղբյուրը, որտեղից այդ գումարն ի հայտ եկավ, և այդ գումարը ոնց փոխանցվեց Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին։ Այս ունեցվածքի հետ կապված, որի մասին խոսում ենք... արդեն իսկ՝ մի շաբաթ կամ 10 օր առաջ հարուցվել է քրեական գործ։ Ապօրինի հարստացման հոդվածը չի, այլ փողերի լվացումն է: Խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է»,- ասաց Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին. «Այն մարդիկ, որոնք ասում են՝ բա ո՞ւր է Սաշիկի 50 տոկոսները։ Սաշիկի 50 տոկոսները բանկում պահած է՝ մի մասը դրսի բանկերում, մի մասը՝ էստեղի։ Առաջիկայում ամբողջը կհրապարակվի։ Միլիարդավոր դոլարներ գողացված ա էս երկրից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ