News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առիթով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ։

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով) հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Հիշեցնենք, որ այսօր համացանցում ձայնագրություն է տարածվել, որում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը խոսում են Մարտի 1-ի գործի մասին:

Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում անդրադարձել է ձայնագրությանը՝ նշելով, որ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ տնօրենի գաղտնալսում: Նրա խոսքով՝ ձայնագրությունը հրապարակվել է կոռուպցիայի դեմ իրենց պայքարը, մասնավորապես, Մարտի 1-ի գործի բացահայտումը տապալելու նպատակով։ Վարչապետի հայտարարությունից հետո ասուլիս էին հրավիրել ԱԱԾ և ՀՔԾ պետերը՝ հաստատելով, որ ձայնագրությունն իրական է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ