News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը դավադրություն է, հանցագործություն Հայաստանի պետականության նկատմամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին եւ նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության: Դեռեւս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն Արթուր Վանեցյանից եւ Վալերի Օսիպյանից պահանջեց 2 ժամից իրեն ներկայացնել զեկույց կատարված աշխատանքների մասին. «Տո մկին էլ, ձկին էլ: Ոչ մի մուկ ու ձուկ չի պլստալու: Հայաստանում գողերի ժամանակն անցել է, Ամերիկաներից, Ավստրալիաներից, Ռուսաստաններից գտնելու ենք եւ բերելու ենք: Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դե հիմա սպասեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ