News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետությունում սպիտակները հաղթել են եւ սեւերի պարտությունն անշրջելի է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր բաց ձեռքերի հեղափոխությունը շարունակվում է, մենք գործում ենք օրենքով, մեզնից ոչ մեկ ոչ մի բան չի անում, դրա համար մենք ունենք ԱԱԾ եւ ոստիկանություն, եւ ես պահանջում եմ երկու ծառայություններից՝ 2 ժամվա ընթացքում կարգուկանոն հաստատել ամբողջ հանրապետության տարածքում: Եթե տեսնենք, որ նրանք ի վիճակի չեն դա անել, ժողովուրդ ջան, մենք էլի ձեւերը գիտենք, էն կամուֆլյաժս կհանգնեմ, ժողովուրդ ջան եւ հատ-հատ, փողոց առ փողոց, տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք ՀՀ-ում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հորդորեց, որ ՀՀ-ում շարունակի տիրել սիրո եւ համերաշխության մթնոլորտ. «Հայաստանի Հանրապետությունում մի 15-20, քարը տրաքի 150 հոգի կա, որ դուրս է այդ մթնոլորտից, կարող է՝ 300 հոգի են, լավ՝ 500-ից չեն անցնում: Մնացած մասով հայ հանրությունը եւ հայ ժողովուրդը միասնական են, քան երբեւէ, հայ ժողովուրդը ժպտում է եւ հայ ժողովուրդը շարունակելու է ժպտալ ու հաղթել, հայ ժողովրդի դեմ խաղ չկա, Հայաստանի քաղաքացու դեմ խաղ չկա»։ 

«Հայաստանի Հանրպետությունում սեւերը ջախջախված են եւ նրանք այլեւս ոտքի չեն կանգնելու։ Ոտքի չեն կանգնելու, ոտքի չեն կանգնելու»,- հայտարարեց վարչապետը:

Տպել
Ամենաշատ