News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը պատասխանատու են Հայաստանի թալանի համար, եւ նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցազրույցներից մեկում Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած հարցին, թե ո՞ւր է Սաշիկ Սարգսյանի 50 տոկոսը, պատասխանեց. «Ասում եմ՝ ուր ա. Սերժ Սարգսյանը եղբայր Սաշիկ Սարգսյանը Հայաստանի մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար, եւ այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ։ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը միլիարդների է տիրապետում, Կոնգրես հյուրանոցը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն եւ դստերը, մի քանի միլիոն դոլարանոց հյուրանոցը, ցույց տվեք՝ ինչ փողերով»։

Նա պայման դրեց՝ «օր առաջ հավաքել բոլոր գողացած փողերը» եւ կամավոր վերադարձնել ժողովրդին». «Չփորձեք մեզ շանտաժի ենթարկել»:

Վարչապետը հայտարարեց, որ այդ ժամանակ արդեն Հանրապետության հրապարակում ժողովրդի հետ կքննարկեն՝ ներել, թե՞ չներել. «Եթե չարեցիք, դուք մեծ խնդիր ունեք, ձեզ ոչ մեկ չի օգնի, աշխարհում չկա մի ուժ, որ ձեզ օգնի»։

Նա պահանջեց, որ «Սաշիկ Սարգսյանը հրապարակային պարտավորվի, որ մեկ շաբաթվա ընթացքում 30 միլիոն դոլարը եւ մնացածը հանելու եւ կամավոր վերադարձնելու է պետական բյուջե»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ