WhatsApp մեսենջերը, որն այժմ պատկանում է Facebook ընկերությանը, հասանելի է դարձել ստեղներով հեռախոսներում, հաղորդում է IXBT-ն:
Եթե ավելի կոնկրետ նշենք, խոսքը JioPhone հեռախոսների մասին է, որոնք տարածված են Հնդկաստանի տարածքում: Ծրագրավորողները հեռախոսի համար մեսենջերի հատուկ տարբերակ են ստեղծել, որն աշխատում է KaiOS օպերացիոն համակարգով:
WhatsApp-ը JioPhone-ի համար առաջարկում է մեսենջերի բոլոր հիմնական գործառույթները, ներառյալ պաշտպանված կոդավորումը, անհատական կամ խմբակային չաթերում հաղորդագրություններով, լուսանկարներով, տեսանյութերով փոխանակումը, ձայնային հաղորդագրությունների ձայնագրումը եւ ուղարկումը:
WhatsApp հավելվածն անվճար հասանելի է JioPhone-ի համար հավելվածների առցանց խանութում: