News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը հայտարարություն է տարածել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը համակարծիք է ժողովրդի հաղթանակն ամեն գնով պահպանելու անհրաժեշտության եւ ՀՀ կառավարության դեմ նախկին ազգադավ ու հանցավոր ռեժիմի պարագլուխների կազմակերպած գործունեության վերաբերյալ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականներին:

Նախկին ռեժիմը, որ ձեւավորվել էր որպես հանցավոր համագործակցություն, բռնությամբ ու կեղծիքով յուրացրել էր ժողովրդի իշխանությունը, զավթել էր պետությունը եւ այն վերածել էր իր հանցագործությունների իրականացման գործիքի, հենվելով մեր երկրի նկատմամբ գաղութատիրական քաղաքականություն վարող Ռուսաստանի Դաշնության միջամտության վրա, ոչ միայն չի ուզում նահանջել, այլեւ պատրաստվում է ռեւանշի եւ արդեն առաջին գործողություններն է կատարում այդ ուղղությամբ:

Զորակցում ենք ՀՀ Վարչապետին նախկին ռեժիմի մնացորդների ռեւանշը խափանելու եւ նախկինում ու ներկայումս գործած հանցանքների համար նրանց պատասխանատվության ենթարկելու գործում եւ կրկին հորդորում ենք ձերբազատվել ժողովրդի իշխանության եւ պետականության սպառնալիքի վերածված կեղծ սահմանադրության ու օրենքների տառը պահպանելու սահմանափակումներից եւ առաջնորդվել ժողովրդի՝ որպես գերիշխանի, կամքով, ինչն էլ հենց կենդանի սահմանադրությունն է:

Թե անցյալը, եւ թե հայաստանյան ներկայիս փորձը վերստին ապացուցում են, որ համակարգ փոխելու համար անհրաժեշտ է Անցումային փուլ, որի ժամանակ պետք է լինի այդ փուլին բնորոշ արտակարգ կառավարում:

Անցումային կառավարումը պետք է իրականացվի անցումային ժողովրդավարության միջոցով, որի էական բաղադրիչն է անցումային արդարադատությունը:

Ըստ այդմ, համակարգ փոխելու եւ ժողովրդի ձեռքբերումը պահպանելու համար ՀՀ Վարչապետին հորդորում ենք կատարել առնվազն հետեւյալ գործողությունները.

հիմք ընդունելով ժողովրդից ստացած արտակարգ մանդատը, գծել նախկին ռեժիմի՝ որպես հանցավոր համագործակցության, շրջանակը, դրա նկատմամբ հարուցել քրեական հետապնդում եւ կալանավորել դրա բոլոր անդամներին,

հանրաքվեի կամ հրապարակի լիազորությամբ հեղափոխական ուժերից կազմել արտակարգ լիազորություններով օժտված նոր կառավարություն՝ նրան վերապահելով նաեւ օրենսդիր գործառույթ,

ժողովրդի կամքի պարտադրմամբ լուծարել գործող Ազգային ժողովը,

գործող սահմանադրությունն ու օրենքները կիրառել այնքանով, որքանով դրանք չեն հակասում սահմանադրականության պահանջներին եւ հեղափոխության նպատակներին,

ստեղծել Անցումային արդարադատության ատյան, որը պետք գործի որպես երդվյալ ատենակալների իրավարար դատարան եւ ղեկավարվի իրավունքի սկզբունքներով, իսկ օրենքն օգտագործի այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ընթացակարգն ապահովելու եւ պատիժներ սահմանելու համար,

կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:

Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ եթե պետական կառավարման համապատասխան մարմինները չկարողանան կամ չցանկանան կատարել իրենց գործառույթները, համակարգված ձեւով եւ համահանրապետական մասշտաբով չչեզոքացնեն ՀՀ պետականության դեմ այս դավադրությունը, չկանխեն ու չպատժեն դրա կազմակերպիչներին ու մասնակիցներին, ապա պատրաստ ենք ՀՀ բոլոր քաղաքացիների հետ միասին ՀՀ Վարչապետի առաջնորդությամբ անմիջականորեն ստանձնելու իշխանության իրականացումը եւ, անցնելով ուղիղ ժողովրդավարության, չեզոքացնելու պետականության դեմ ծառացած մարտահրավերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ