News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հանքավանում Beeline-ի աշխատակիցների մասնակցությամբ մեկնարկել է Digithon 2018-ը։

Digithon–ի շրջանակում Beeline-ի տարբեր մասնաճյուղերի աշխատակիցները ստեղծում են նորարարական թվային ծառայությունների նախատիպեր: Այս տարի կորպորատիվ թվային մարաթոնի հայաստանյան փուլին մասնակցում է 4 թիմ։ Որպես Digithon 2018-ի թեմա ընտրված է տվյալների դրամայնացումը, որը հեռահաղորդակցության ոլորտի արդիական հարցերից է։

Աշխարհում հայտնի  hackathon–ների նման, Digithon-ը տևում է 24 ժամ։ Այդ ընթացքում թիմերը պետք է մշակեն իրենց լուծումների նախատիպերը: Բոլոր թիմերին իրենց խորհուրդներով օգնում են հատուկ ընտրված մենթորները՝ ընկերության ՏՏ, մարքեթինգի և կոմերցիայի մասնագետները։ Արդյունքները գնահատում է ժյուրին, որի կազմում Beeline-ի ղեկավարներն են, իսկ նախագահը ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն է։

«Beeline-ում մենք միշտ խրախուսում ենք նորարարությունը և ակտիվությունը։ Մեզ մոտ աշխատում են հիանալի մասնագետներ, և մենք պետք է նրանց համար ստեղծագործական մթնոլորտ ապահովենք։ Այս մրցույթի նպատակը մի կողմից տարբեր բաժինների աշխատակիցներին ընդհանուր խնդրի շուրջ միավորելն է, մյուս կողմից՝ նոր գաղափարներ մշակելն է, որպեսզի մեր հաճախորդներին կարողանանք էլ ավելի պարզ ու հարմար ծառայություններ մատուցել», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ հայաստանյան փուլի հաղթող թիմը կմասնակցի Գլոբալ Digithon-ին Ամստերդամում, որտեղ գտնվում է ՎԵՈՆ խմբի գլխամասային գրասենյակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ