News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մտահոգություն բոլորս պետք է ունենանք, որովհետեւ առնվազն բոլորս վարչապետից ակնկալում էինք հստակ գնահատական ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախօրեին ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը եւ հրապարակմանը:

«Այն, որ գաղտնալսումն ապօրինի է, որ գաղտնալսումը մտահոգիչ է, փաստ է, երկրորդ կարծիք լինել չի կարող: Ոչ թե ԱԱԾ-ն կամ ՀՔԾ-ն պետք է զարմանա, այլ մենք պետք է զարմանանք, թե ինչպես են մեր համապատասխան կառույցների աշխատանքները լսում, ինչու են նրանք այդքան անզգույշ: Եթե իրենց լսում են, ուրեմն մեզ էլ կարող են լսել: Էլ չեմ ասում, որ թուրքեր ու ադրբեջանցիների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, համաժողովներ կան, որ մենք պաշտպանված չենք:

Մյուս կողմից Մերկելին են լսում, Փաշինյանի անունից զանգում են եվրոպական պաշտոնյաների հետ են խոսում: Սա իհարկե, դատապարտելի է, բայց առավել դատապարտելիէ խնդրի բովանդակությունը»,-հայտարարեց Շարմազանովը:

Նրա խոսքով, երեկ վարչապետի կողմից տեղի ունեցավ փաստերի մանիպուլյացիա, որեւէ մեկը չանդրադարձավ բովանդակությանը. «Հիմա ես հարց եմ տալիս՝ եղբայր, դուք բազմաթիվ անգամներ նշել եք, որ դատական մարմինների, իրավապահ մարմինների աշխատանքին չեք միջամտում, ոչ «Մարտի 1»-ի գործով, ոչ Քոչարյանի գործով, ոչ Խաչատուրովի, ոչ էլ որեւէ այլ գործով: Հիմա ոնց եղավ, որ ըստ այս ձայնագրության, դատավորը ԱԱԾ տնօրենի հետ կապի մեջ է մտնում եւ ասում՝ դուխով, ուզես-չուզես, պետք է կալանավորես: Ո՞նց է լինում, որ Խաչատուրովի կալանավորման որոշումը տեղի է ունենում ոչ թե փաստերի հիման վրա, նրա հիման վրա, որ ռուսների հետ նոր են բարիշել, ռուսները կնեղանան, թե չեն նեղանա: «Բաց թող, բաց մի թող, բա Սեյրանին չես բռնելո՞ւ, վարչապետն ասել է՝ փակեք, մի հատ վարչապետի հետ խոսենք»: Վարչապետն ի՞նչ կապ ունի այդ գործի հետ»:

Շարմազանովը ցավով նկատեց, որ վարչապետը պատասխան չտվեց այդ մտահոգություններին. «Գաղտնալսումը կատարվել է միգուցե էստեղից, դավադիր ուժերի կողմից, միգուցե արտաքին ուժերի կողմից, թող իրենք պարզեն, բայց մի բան պարզ է, որ Հայաստանում քրեական գործերը զանգովի արդարադատությամբ են իրականացվում: Ձայնագրությունն ապացուցեց, որ Հայաստանում կա քաղաքական հետապնդում եւ քաղաքական պատվեր:

Ինչ կապ ունի ասֆալտի վրա պառկացնել, կամ այդ երկու ժամում ո՞ւմ պառկացրին, երկու հատ խեղճուկրակ «Նիվայի» շոֆե՞ռ: Ինչ է նշանակում ասֆալտի վրա պառկացնել: Երեկվա իր հայտարարությամբ վարչապետը հայտարարեց քաղաքական տեռորի ժամանակաշրջանի սկիզբը: Դա վարչապետի ելո՞ւյթ էր: Ո՞ւմ վրա է մուննաթ գալիս, ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, ինչ կապ ունի ՀՀԿ-ն, մյուս երեք ուժերը»,-հայտարարեց Շարմազանովը:

Նրա խոսքով, բովանդակության առումով եւ ԱԱԾ տնօրենը եւ ՀՔԾ պետը միջամտում են իրավական գործընթացներին. «Ավելին, սիրելի պարոն վարչապետ ջան, քո անունն է շոշափվում: Հիմա դու հերքի կամ հաստատի: Եթե իրենք դա ասել են միտումնավոր ու սուտ են ասել, պետք է պատժվեն, իսկ եթե ճիշտ են ասում, որ ասել ես՝ փակեք, կամ վարչապետի հետ խորհրդակցեք, ուրեմն այստեղ գործ ունենք ոչ թե արդարադատության համակարգի, այլ զանգովի արդարադատության հետ, որտեղ ամեն ինչ համաձայնեցվում է քո հետ, պարոն վարչապետ: Եթե այդպես է, մեզ ոչ խորհրդարան է պետք, ոչ կառավարություն է պետք, մի հատ պաշտոնյա է պետք, անունը դնենք միապետ Նիկոլ Փաշինյան, թող ինքը դատավորն էլ լինի, դատախազն էլ լինի, ՀՔԾ պետն էլ լինի, կառավարությունն էլ լինի»:

Հիշեցնենք, որ նախօրեին համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Ավելի ուշ նրանք ընդունել են, որ խոսակցություն իսկապես ունեցել են եւ ձայնագրությունն իրական է:

Ավելի ուշ Դավիթաշենում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Դեռեւս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով՝ որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ