News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այցով Երեւանում է գտնվում Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությունը: Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Ազգային գվարդիայի միջեւ համագործակցության զարգացման 15-ամյակի հետ կապված՝ պատվիրակության անդամներին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հանդիպմանը մասնակցած Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ համագործակցության ծրագիրը մշակվել է 90-ական թվականներին, երբ ԱՄՆ առջեւ ծառացած էր նախկին ԽՍՀՄ երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցը: Շեշտը դրված էր անվտանգության ոլորտի վրա: Որոշվել էր, որ դրան առավել համապատասխանում է Կանզասի Ազգային գվարդիան:

Համագործակցության ակտիվ փուլը մեկնարկել է 2003 թվականից: Խաղաղարարություն, տրանսպորտի հարցեր, ինժեներական ապահովում, բժշկություն՝ սա համագործակցության ուղղությունների ոչ ամբողջական թովարկումն է, արձանագրեց դեսպանը:

«Կանզասն ու Հայաստանը արդեն 15 տարի միասին են: Եվ ես համոզված եմ, որ համագործակցությունը կշարունակվի»,- շեշտեց դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ