News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարևորում է բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր՝ լրագրողների հետ զրույցում։  

Պատասխանելով սպառազինություն գնելու և ՌԴ նոր վարկի մասին հարցերին, նախարարը նշեց, որ 2-րդ հարցը քննարկման փուլում է, իսկ մանրամասներ հրաժարվեց հայտնել. «ՌԴ–ի հետ համագործակցությունը բավականին հաջողությամբ զարգանում է։ Ներկա պահին խոսքը 100 միլիոնի մասին է խոսքը»,–նշել է նա՝ հավելելով, որ այդ վարկը ինքնաթիռների ձեռքբերման վրա չի տարածվում։

«Մենք կարևորում ենք բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռքբերումը։ Դա առաջնահերթություն է»,–շեշտեց Տոնոյանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում։ Պարզաբանող հարցին, թե քանի ինքնաթիռ է նախատեսվում ձեռք բերել, նախարարը պատասխանել է՝ «շատ»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ