News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, փաստորեն, հերքեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին բանակի մասնակցությանն առնչվող հայտարարությունը:

Արտակ Դավթյանի խոսքով, մարտի 1-ին առաջնագիծը նոսրացված չի եղել. «Առաջնագիծը նոսրացված չի եղել, առաջնագծում մարտական աշխատանքը եղել է սովորական: Ես, որպես օպերատիվ վարչության պետ, պատասխանատու եմ եղել մարտական հերթապահության կազմակերպման հետ կապված, կարող եմ ասել՝ տվյալ դեպքերի ու առաջնագծի անմիջական գործողություններն իրար հետ չկապել», - ասաց նա՝ անդրադառնալով ՀՔԾ պետի այն հայտարարությանը, թե բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի դեպքերին, այեւ կրակել է:

«10 տարվա վաղեմության դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը, որն ինձ հասանելի է եղել, համապատասխան մարմինների հարցումով ես բոլոր հարցերին պատասխանել եմ: Ընթանում է քրեական գործ, որի արդյունքում ամեն բան պարզ կլինի:  Ես չեմ կարող մեկնաբանել գործի նյութերին վերաբերող հարցերը»,- ասաց նա:

Նա հիշեցրեց, որ մարտի 5-ին Արցախում Ադրբեջանի կողմից եղել է դիվերսիոն փորձ, որը կանխվել է. «Ընդ որում հակառակորդը տվել է 10-12 զոհ, մենք ունեցել ենք 2 վիրավոր: Դրանից հետո, օրինակի համար, մենք 2014-2015 թվականներին ունեցել ենք 80-ից ավելի նման գործողություններ սահմանին»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ դեպքերը կապել Մարտի 1-ի հետ՝  մի քիչ վիճելի հարց է։

«10 առաջվա դեպքերի վերաբերյալ կարող եմ ասել, որ սահմանը չի տուժել, չի թուլացել, իսկ գործողությունը, որը եղել է, կապել-չկապելը պետք է հարցնել երեւի հակառակորդին, թե չէ ենթադրություններ կարելի է անել»,-ընդգծեց նա։

Արտակ Դավթյանը նաեւ հայտարարեց, որ մարտի 1-ին բանակը չի կրակել բնակարանների ուղղությամբ եւ, որ կրակելու հրաման չի եղել. «Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են ինչ-որ անհատ զինծառայողներ, որոնք ունեն ազգանուններ, որոնց տակ կանգնած են անհատ մարդիկ: Ընդհանուր բանակը տասնյակ հազարավոր մարդիկ են, հիմա ասում ենք՝ տասնյակ հազարավոր մարդիկ կրակել են: Տասնյակ հազարավոր մարդիկ չեն կրակել, կրակել են կոնկրետ անհատներ»:

Պարզելու փորձին՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հերթափոխ չի կատարվել, Արտակ Դավթյանը հայտարարեց, որ դա ճիշտ է: Միաժամանակ, նա հավաստիացրեց, որ քննիչները հավանաբար ավելի շատ տեղեկություններ ունեն, քան ինքը 10 տարի անցնելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ