Ավիացիոն պատահարների քննության միջազգային բյուրոյի ստեղծման մասին համաձայնագիրը, որը ԵՏՄ երկրներում փոխարինելու է Միջպետական ավիացիոն կոմիտեին (ՄԱԿ), կարող է ստորագրվել մինչեւ 2018 թվականի վերջը: Այս մասին նշված է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ՝ գերատեսչության ղեկավար Եվգենի Դիտրիխի եւ Ղազախստանի ներդրումների եւ զարգացման հարցերով առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյարի հանդիպման արդյունքներով, որը տեղի է ունեցել Համաշխարհային տնտեսական համաժողով-2018-ի շրջանակում:
Ավելի վաղ Դիտրիխը նշել էր, որ ավիապատահարների քննության լիազորություններով օժտված մարմնի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման օրը կարող են տեղափոխել՝ «հաշվի առնելով այլ երկրների հետ համաձայնեցումը»: Նախապես նախատեսվում էր այս համաձայնագիրը ԵՏՄ երկրների հետ ստորագրել օգոստոս-սեպտեմբերին:
ԵՏՄ շրջանակում նման մարմնի ստեղծումը տրանսպորտի նախորդ նախարար Մաքսիմ Սոկոլովը պատաճառաբանում էր նրանով, որ Միջպետական ավիացիոն կոմիտեի ձեւաչափը թույլ չի տալիս որոշումներ ընդունել կոնսենսուսի միջոցով: