News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ դիտարկում է Apple ամերիկյան ապրանքանիշի ներմուծման արգելքը՝ կապված վերջինիս կողմից պատենտների խախտման հետ։ Այս մասին հայտնում է Business Korea պորտալը։

«Տվյալ պահին մենք քննում ենք այն հարցը, թե կարող էր արդյոք Apple-ը խախտել Գիտության եւ տեխնոլոգիաների կորեական ինստիտուտի (KAIST) դուստր-կազմակերպություն հանդիսացող KIP-ի պատենտը»,-հայտարարել են նախարարության ներկայացուցիչները։ Business Korea-ն պնդում է , որ արգելքի տակ կարող են հայտնվել iPhone 8, iPhone 8+, iPhone X սմարթֆոնները, իմչպես նաեւ iPad-ն ու iPad Pro-ն, որոնք ներմուծվում են Չինաստանից եւ Հոնգկոնգից։

Նշված աղբյուրի պնդմամբ՝ նախարարությունը մտադիր է պարզել, թե արդյոք KAIST-ի պատենտն իրական է։ Այս խնդրի լուծման համար Հարավային Կորեայի իշխանությունները մանրամասն կուսումնասիրեն Samsung Electronics-ի եւ ԱՄՆ-ում KAIST-ի միջեւ դատական վեճերը։ Ինչպես նշվում է, Samsung Electronics-ն արդեն ներկայացրել է պատենտի չեղարկման անհրաժեշտությունը հաստատող ապացույցներ։
1976թ. հիմնադրված Apple-ը թողարկում է iPhone սմարթֆոնները, iPad պլանշետները,  MacBook նոթբուքերը, iMac սեղանի համակարգիչները, iPod երաժշտական ձայնարկիչները եւ բարձր տեղնոլոգիական այլ սարքեր։ Ընկերությունը խոշորագույններից է աշխարհում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ