News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր` 2018թ. մարտի 28-ին, ցուցմունք տվեց  ՊՊԾ գնդում վիրավորված ոստիկանության աշխատակից Տիգրան Դանիելյանը։

Նա պատմեց, որ ՊՊԾ գնդի գրավման օրը՝ 2016թ. հուլիսի 16–ի լույս 17-ի գիշերը ծառայություն է իրականացրել գնդի պահպանության տարածքում։

Տուժողը հայտնեց, որ երբ ինքնաձիգով շրջագայել է գնդի տարածքում, ուժեղ ձայն է լսել եւ կարծել, թե հերթական մեքենան է վթարի ենթարկվել։ Քիչ հետո, սակայն հասկացել է, որ գնդի տարածք զինված մարդիկ են մտել։

«Երբ առաջացա հերթապահ մասի կողմ, այնտեղից դուրս վազեց Խաչիկ Մուրադյանը (հեղ. ՊՊԾ գնդում պատանդ պահված ոստիկան) եւ ասաց՝ Տիգրա՛ն,  շուտ վազիր՝ ավտոմատը բեր։ Խաչիկի ձայնի մեջ վախ կար. չհասցրեցի հասկանալ՝ ինչ է կատարվում, երբ երկու ինքնաձիգից կրակահերթ սկսվեց  իմ ուղղությամբ։ Կրակահերթի հետ գոռում էին՝ ավտոմատը գցիր ու սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցնում»,–պատմեց տուժողը եւ հավելեց, որ իրեն այդ պահին չի հաջողվել պատասխան կրակահերթ արձակել։ Տուժողի խոսքով՝ իրեն հաջողվել է մաիյն  տաբատի մեջ թաքցնել իր՝ «Մակարով» տեսակի ատրճանակը։

«Գնդակը գլխիս վերեւով անցավ, զգացի, որ ուզում են խփեն՝ ինձ գցեցի ասֆալտի վրա, արդյունքում ուսս վնասեցի, շուռ եկա՝ նկատեցի երկու հոգի վազելով գալիս են իմ ուղղությամբ»։

Ըստ տուժողի՝  ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած խմբի անդամներից ոմանք զինված էին, ոմանք՝ ոչ։

Տիգրան Դանիելյանը պատմեց, որ առաջինն իրեն է մոտեցել խմբի անդամներից Արմեն Բիլյանը։

«Հայհոյանքներով երկու հոգի մոտեցան ինձ՝ սկսեցին ոտքերով հարվածել մեջքիս, գլխիս, հարցրեցին՝ ու՞ր ա զենքերը, ես մատնացույց եմ արել գետնի վրա ընկած ինքնաձիգը, ինչից հետո՝ ինձ գետնի վրա թողնելով՝ հեռացան։ Այդ ընթացքում գնդի ողջ տարածքում կրակոցներ էին»։

Տուժող ոստիկանը պատմեց, որ դրանից հետո իրեն է մոտեցել վիրավոր ոստիկան Գագիկ Մկրտչյանը։

«Գլուխս բարձրացրի, տեսա Գագոյին՝ թեւին պատառոտված վերքեր էին, արնահոսում էր, աջ ձեռքի ջիլը պոկված՝ կախված էր։ Չէր կարողանում խոսել, միայն թեթեւ հայհոյեց։ Անմիջապես, շալվարն արյունոտված։ Անմիջապես վերնաշապիկիս տակից մայկաս հանեցի՝ վիրակապեցի նրան եւ իջացրեցի ԿՊՊ։ Գագոն շոկի մեջ էր, չէր հասկանում, թե ինչ է կատարվում»։

 Տուժողը նշեց, որ չի հիշում, թե ում հետ է  բանակցել, որ թույլ տան առաջին օգնություն ցուցաբերել Գագիկին։

«Երբ ասացի՝ Գագիկին ճանապարհեմ՝ գամ, խմբի անդամներն ասացին, որ եթե հետ չգաս՝ մյուսներին էլ կխբենք»,–ասաց նա։

 Դանիելյանը պատմեց, որ վիրավոր ընկերոջը հասցրել է ոստիկանության մեքենաների մոտ եւ վերադարձել ՊՊԾ գունդ։

«15 րոպե անց շտապօգնության բժիշկը եկավ։ Չգիտեմ, թե ով էր կանչել նրանց։ Բժիշկն ինձ զննեց ու ասաց. «Իր մոտ ներքին արյունահոսություն է, եթե ինքը կես ժամ էլ մնա էստեղ՝ ինքն էլ ա մեռնելու»»,–պատմեց տուժողը եւ հավելեց, որ դրանից հետո խմբի անդամներն իրեն թույլ են տվել հեռանալ գնդից, ինչից հետո իրեն տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։

Ցուցմունքի ավարտին տուժողը նշեց, որ որեւէ մեկից նյութական պահանջ չունի։

Նշենք, որ ՊՊԾ գնդում վիրավորված ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը մահացել է օգոստոսի 13-ին: Նրա սպանության մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամացորների անձնական երաշխավորությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ