News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին Ադրբեջանի եւ անձամբ Ալիեւի ապակառուցողական քաղաքականությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվում է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, սա է տորպեդահարում բանակցությունները, ոչ թե Հայաստանի ներկա եւ նախկին ղեկավարությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, իբր Նիկոլ Փաշինյանը հակասական հայտարորւթյուններով ամեն կերպ փորձում է ձախողել բանակցային գործընթացը, այդ դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի եւ անձամբ Փաշինյանի վրա։ 

ԱԺ փոխնախագահն ընդգծել է. ոչ թե հայկական կողմը կամ Նիկոլ Փաշինյանը, այլ բանակցությունների առաջընթաց չարձանագրելու միակ քաղաքական պատասխանատուն Ադրբեջանն է եւ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 12–ին, Բաքվում, հանդիպելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, Իլհամ Ալիեւը պնդել է, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու մասին, անընդունելի են Ադրբեջանի համար: Նա պնդել է, որ, ընդհանուր առմամբ, ադրբեջանական կողմի մոտ տպավորություն է, ասես Փաշինյանը ամեն կերպ փորձում է ձախողել բանակցային գործընթացը։ Այդ դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնում է հայկական կողմի եւ անձամբ Փաշինյանի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ