News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Չինաստանի բանկային համակարգի եւ ապահովագրության հանձնաժողովի նախագահ, Չինաստանի ժողովրդական բանկի նախագահի տեղակալ Գու Շուքինգի գլխավորած պատվիրակությանը:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԲ նախագահը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամը հրամայական է դարձրել ֆինանսական վերահսկողների միջեւ արդյունավետ երկխոսությունը եւ գործակցությունը: Նա գոհունակությամբ փաստել է երկու երկրների ֆինանսական համակարգի կարգավորողների միջեւ արդեն իսկ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, ինչպես միջազգային եւ տարածաշրջանային կառույցների շրջանակում, այնպես էլ երկկողմ համագործակցության բնագավառում, ինչի վկայությունն է 2015 թ. ստորագրված ազգային արժույթներով արտարժութային ՍՎՈՓ գործարքների իրականացման վերաբերյալ կնքված համաձայնագիրը: Նա շեշտել է, որ կառույցների միջեւ ճիշտ համագործակցությունը եւ հաղորդակցումը նպաստում են ֆինանսական ոլորտում ռիսկերի կառավարման գործուն համակարգերի ձեւավորմանը ու հստակ վերահսկողական չափանիշների մշակմանը:

Հանդիպման արդյունքներով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կենտրոնական բանկի եւ Չինաստանի բանկային համակարգի եւ ապահովագրության կարգավորման հանձնաժողովի միջեւ, որը նշանավորում է երկու կառույցների միջեւ ֆորմալ վերահսկողական հարաբերությունների հաստատումը: 

Նշենք, որ Չինաստանի բանկային համակարգի եւ ապահովագրության կարգավորման հանձնաժողովը Չինաստանի Պետական խորհրդի կողմից ստեղծված կառույց է, որը պատասխանատու է բանկային եւ ապահովագրական կազմակերպությունների գործունեության վերահսկողության համար:

Հանձնաժողովը ստեղծվել է 2018 թ-ին Չինաստանի բանկային համակարգի կարգավորման հանձնաժողովի եւ Չինաստանի ապահովագրության կարգավորման հանձնաժողովի միաձուլմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Ամենաշատ