News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես քանիցս հայտարարել եմ այն մասին, որ ինձ լիազորված եմ համարում բանակցություններ վարել Հայաստանի անունից, քանի որ Հանրապետության վարչապետն եմ: Այս մասին սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրապետական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան մեղադրել է խաղաղ կարգավորման գործընթացի խոչընդոտմանը՝ կապված իր այն դիրքորոշման հետ, որ Արցախը պետք է բանակցային կողմ լինի:

Փաշինյանը նշեց, որ իրեն լիազորված չի համարում բանակցություններ վարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից, քանի որ ԼՂՀ նախագահը կամ վարչապետը չէ:

«Շատ կարեւոր է արձանագրումը, որ Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձեւավորմանը, քանի որ իրենք ունեն սեփական իշխանություն, իրենց կառավարությունը, սեփական ընտրություններ, Ազգային ժողով եւ նախագահ, որը եւ լիազորված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից»,- պարզաբանեց վարչապետը:

Միաժամանակ, նա ներկաներին խնդրեց ուշադրություն դարձնել, որ իր խոսքում ոչ մի սենսացիոն բան չկա, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների համանախագահների հայտարարություններում նշվում է Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության իրավունքը եւ անհրաժեշտությունը:

Փաշինյանի կարծիքով՝ եթե բանակցային գործընթացը վարվում է միայն հանուն ինքնին բանակցությունների փաստի, ապա անիմաստ է դառնում: Ես վերստին կրկնեմ, որ ԼՂՀ-ն պետք է բանակցային գործընթացի կողմ լինի:

«Ընդհանրապես, իմ կարծիքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանկացային գործընթացին ավելի շատ խանգարում է ադրբեջանական կողմի ռազմատենչ տրամադրվածությունը եւ նրա ոչ կառուցողական գործունեությունը, Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը»,- ասաց Վարչապետը:

Սակայն նա կրկին հայտնեց ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը շարունակելու հայկական կողմի պատրաստակամության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ