News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Միջազգային վերլուծաբանները տեղեկություններ են հրապարակել, որ երկրորդ եռամսյակում Հայաստանում ներդրումների ստացման ծավալը նվազել է 43 տոկոսով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով տնտեսությամբ չզբաղվելու մեջ:

«Ես հասկանում եմ, որ ֆրանսերենի դասերի, հանրահավաքների եւ կոռուպցիայի դեմ պայքարի արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել, բայց ես ձեզ պետք է տեղեկացնեմ շատ մտահոգիչ փաստի մասին: Միջազգային վերլուծաբանները տեղեկություններ են հրապարակել, որ երկրորդ եռամսյակում Հայաստանում ներդրումների ստացման ծավալը նվազել է 43 տոկոսով: ՌԴ-ում հայ գործարարների հետ հանդիպումից հետո նրանից շատերը խոսեցին Հայաստանից ակտիվների դուրսբերման հնարավորության մասին։ Դուք անում եք այնպիսի բաներ, որոնք վտանգում են Հայաստանի ներդրումային դաշտը»,- հավելեց Աճեմյանը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը խոսեց ներդրումային միջավայրի համար խոչընդոտների մասին. «Բոլոր միջազգային կառույցները բոլոր ժամանակներում արձանագրել են, որ ներդրումային միջավայրի համար կա 3 հիմնական խոչընդոտ՝ կոռուպցիա, մենաշնորհ-օլիգարխիան եւ կոռումպացված դատական համակարգը։ Ես կարծում եմ՝ մենք հենց ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ենք առաջին հերթին լրջագույն պայքար մղում կոռուպցիայի դեմ: Կարող ենք ասել, ըստ էության, ջախջախված է կոռուպցիան ՀՀ-ում, մենաշնորհներ չկան ՀՀ-ում, եւ անկախ դատական համակարգի ձեւավորումն ընթացքի մեջ է»:

Վարչապետը պատգամավորի մտահոգությունները փարատելու համար ցուցանիշներ ներկայացրեց. «Ձեր մտահոգությունները կարող եմ փարատել հետեւյալ տվյալներով. մայիսից հետո՝ հունիսին, մենք ունեցել ենք 9.6 տոկոս, հուլիսին՝ 11 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ: Մեր բանկերում ավանդներն այսօր ավելին են, քան երբեւէ, եւ վերջին ամիսներին մեր բանկային համակարգի ակտիվներն աճել են շուրջ 100 միլիոն դոլարով, վարկային պորտֆելը լրջագույն աճ է ունեցել»:

Փաշինյանը նկատեց, որ երկրորդ եռամսյակում ՀՀԿ-ի հետ կապված մի շարք անձինք որոշել էին իրենց փողերը ՀՀ-ից դուրս հանել. «Ձեր նշած ժամանակահատվածի՝ երկրորդ եռամսյակի ամիսներն ապրիլը, մայիսը եւ հունիսն են: Ապրիլին եւ մայիսին, այո՛, ցավոք, նաեւ Ձեր խմբակցության հետ կապ ունեցող մի շարք անձինք որոշել էին իրենց փողերը Հայաստանի Հանրապետությունից հանել, եւ այդ պատճառով Ձեր նշած ցուցանիշներն են գրանցվել: Բայց ես վստահեցնում եմ՝ այդ գումարները կգտնվեն եւ հետ կբերվեն Հայաստանի Հանրապետություն, եւ Ձեր մտահոգությունները կփարատվեն։ Այնուամենային, մենք ի գիտություն ենք ընդունում պատգամավորի եւ գործարարների մտահոգությունները: Անշարժ գույքի առքուվաճառքի ցուցանիշները ՀՀ-ում մոտ 35 տոկոսով աճ են արձանագրել, Երեւան քաղաքում անշարժ գույքի գներն աճել են, որն աննախադեպ ցուցանիշ է»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ՌԴ-ում հայ գործարարների հանդիպման ժամանակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի քննադատությանը. «Ես Ռուբեն Վարդանյանին շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում, այդ օրվա հանդիպումը շատ լավ մթնոլորտում է անցնել։ Օգտակար եմ համարում նաեւ կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
Ամենաշատ