News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Լեո փողոցում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ոստիկանությունը ասֆալտին է պառկեցրել հինգ անձի, որոնցից մի քանիսի մոտ զենք է հայտնաբերվել, ապա բերման ենթարկել:

Ոստիկանությունից NEWS.am֊-ին հայտնեցին, որ հայտնաբերված զենքի օրինականությունը ստուգվում է, սակայն հրաժարվեցին նշել, թե ովքեր են բերման ենթարկված անձիք:

Ըստ լրատվամիջոցներում տարածված լուրերի՝ բերման ենթարկվածներն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի թիկնազորից են։ Հատկանշական է, որ այսօր ավելի վաղ խորհրդարանում Սամվել Ալեքսանյանը վստահեցրել էր, որ ինքը թիկնապահ չունի։

Բացի դրանից, երեկ գիշեր ոստիկանությունը բերման է ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին:

Tert.am-ի հետ զրույցում «Սիլ» կոնցեռնի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանն ասել է՝ րոպեներ անց նրանք բաց են թողնվել, ստուգվել են փաստաթղթերը:

«Քանի որ բոլոր աշխատակիցները «Կոմանդիր սեքյուրիթի» պահնորդական կազմակերպության ներկայացուցիչներ են, օրենքով թույլատրելի գործունեություն են ծավալում, ունեն հատուկ կարգավիճակ, որևէ խնդիր չկա»,-ասաց նա՝ հավելելով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԱԱԾ-ին և ոստիկանությանը հրահանգում է   իրականացնել «ռեյդեր»՝ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում կոկաինի հսկայական խմբաքանակ են բռնագրավել
«Մենք կշարունակենք ընդլայնել մեր հնարավորությունները եւ համագործակցությունը` այս անօրինական առեւտուրը դադարեցնելու համար...
Զինվորական համազգեստը՝ սպանության պատճառ. 29–ամյա երիտասարդը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման
Ալավերդիում անցած տարվա նոյեմբերին 30–ամյա երիտասարդի սպանության, եւս 1 անձի էլ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ...
«Դղյակի» սեփականատիրոջ սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. մեղադրանքը վերաորակվել է
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է վերաորակել Արա Մովսիսյանին առաջադրված մեղադրանքը...
Ձորաղբյուր, Պտղնի և Նուռնուս գյուղերի առանձնատներից գողություններ կատարած անձինք հայտնաբերվել են
Քննության ընթացքում պարզված նախնական տվյալներով՝ նախկինում էլ զույգը գողություններ է կատարել․․․
Ամերիկացի մարդասպանը 90 սպանություն է խոստովանել
Տղամարդը պատմել է Լուիզիանայում 2 սպանության այնպիսի մանրամասներ, «որոնց մասին կարող էր իմանալ միայն մարդասպանը»…
Թուրքիայում ամուսինը գլխաշորով խեղդել է իրենից փող ուզած կնոջը
Ոստիկանությունում ամուսինը պնդել է, թե սպանությունը...
Ամենաշատ
Partner news