News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն մահացել, այլեւ վերածնվել են, ինչի կապակցությամբ մեզ բոլորիս ուզում եմ շնորհավորել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մոսկովյան իմ այցից առաջ Հանրապետական որոշ գործընկերներ գուժում էին հայ-ռուսական հարաբերությունների անժամանակ մահը. Ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն չեն մահացել, այլեւ վերածնվել են, ինչի կապակցությամբ մեզ բոլորիս ուզում եմ շնորհավորել»,- հավելեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակը պետք է շատ մանրամասն պարզաբանվի. վարչապետը պատրաստվում է դա անել հանրության առաջ, այս պատմության բոլոր մանրամասները բացելով:

«Եվ ուզում եմ հավաստիացնել, որ վարչապետի կարգավիճակում չեմ անի մի բան, որը ստիպված լինեմ թաքցնել հանրությունից: Այսինքն՝ հնարավոր է՝ ինչ-որ մի բան լինի ազգային անվտանգության, պետական շահերի խնդիր, այսօր բացահայտվի, ինչ-որ բան՝ 3 ամիս, 5 տարի հետո, բայց ես իմ գործունեության ամեն բացահայտված եւ չբացահայտված հատվածի համար գլխով պատասխան եմ տալիս ՀՀ ժողովրդի առաջ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ