News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի՝ իր դաշնակից ուժերին և ընկերներին հակահեղափոպության հետ խաղեր տալու մեջ կասկածելու վերաբերյալ երեկվա հայտարարությունից հետո չի հանդիպել և չի զրուցել նրա հետ։  NEWS.am–ի հետ զրույցում Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ նման հայտարարություններ անելուց առաջ վարչապետը պետք է հանդիպեր իրենց հետ։

 «Այդպիսի հայտարարություններ անելուց առաջ էր պետք հանդիպել մեզ հետ ու զրուցել, կամ ասել, տղե՛րք, էս ի՞նչ հանդիպումներ եք անում, էս ու՞մ հետ եք հանդիպում, նոր այդ ամբիոնից հայրարարել»,–ասաց նա։

Արամ Սարգսյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ վաղուց չի հանդիպել։

Դիտարկմանը, արդյոք այդ փաստն իրեն չի մտահոգում, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մտահոգվելու խնդիր չկա, որովհետև «Քաղաքացիական պայմանագիրը» հեղափոխությունից հետո դարձավ շատ մեծ կուսակցություն, որը համարում է, որ իր սեփական ուժերը բավարար են, իր ունեցած կադրերը բավարար են, որ իրենք կարող են այս իրավիճակին տիրապետել, խնդիրները լուծել և որոշեցին միայնակ, ինքնուրույն մասնակցել այս գործընթացին։ Մենք էլ չորոշեցինք կուսակցությունները փակել ու գնալ տուն, հաշվեցինք մեր ուժերը, ընտրեցինք մեր թեկնածուին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ ստեղծեցինք «Լույս» դաշինքը և մտանք ընտրապայքարի մեջ՝ համարելով, որ դրանով լուրջ հայտ ենք ներկայացնում քաղաքապետի»։

Հիշեցնենք, որ երեկ՝ 2018թ. սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Բազմաթիվ ուժեր, որոնք ներկայանում են այսօր որպես հեղափոխության դաշնակից եւ իմ դաշնակից, նույնիսկ իմ ընկեր, նույնիսկ ինձ աջակից, նույնիսկ ինձ, իբր անունը կոալիցիա են դնում, այո, նրանք խաղեր են տվել եւ խաղեր են տալիս հակահեղափոխության հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ