News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիա նահանգում` Սթիվ Ջոբսի անվան թատրոնում  Apple-ն անցկացրեց նոր արտադրանքների հերթական շնորհանդեսը:

Ընկերությունը ներկայացրել է iPhone-ի երեք նոր մոդելներ:

iPhone Xs -ն ունի 5.8 դյույմ էկրան, 2436x1125 պիքսել:

 iPhone X-ի բարելաված տարբերակը նոր (շատ արագ) A12 Bionic պրոցեսորով է, որն արտաքնապես հին տեսք ունի: Էկրանը ինչպես նախկինում 5.8 դյույմ է, բայց ունի նոր ոսկեգույն կորպուս եւ 512 գիգաբայթ հիշողություն: Մարտկոցը կես ժամով ավելի երկար է դիմանում, քան iPhone X-ի մոտ: Բացի այդ դրանք երկու SIM քարտի հնարավորություն ունեն, գրում է Meduza-ն: Գինը՝ սկսած 999 դոլարից:

iPhone Xs Max-ը iPhone-ի շարքում ամենամեծ մոդելն է՝ 6.5 դյույմ էկրանով եւ 2688x1242 պիքսելով, սակայն սարքի չափը չի գերազանցում iPhone 8-ին, գրում է ՌԲԿ-ն: Մարտկոցը 1.5 ժամով ավելի երկար է աշխատում, քան iPhone X-ը: Գինը՝ սկսած 1099 դոլարից:

 iPhone X — iPhone Xr: Ավելի էժան տարբերակ. LCD էկրան OLED-ի փոխարեն (նույնը iPhone 8-ում է), կողային շրջանակները ալյումինից են, այլ ոչ թե պողպատից: Էկրանը 6.1 դյույմ է, կորպուսը տարբեր գույներով է՝ սպիտակ, սեւ, կարմիր, դեղին, կորալագույն եւ կապույտ:

Հիմնական տեսախցիկը մեկն է: Պրոցվեսորը՝ A12 Bionic է: Արժեքը՝ սկսած 749 դոլարից:

Բոլոր սարքերը հագեցած են դեմքի ճանաչման գործառույթով: Սարքերը չունեն home կոճակը, դրանք կառավարվում են ժեստերի միջոցով, կողային ստեղնի, ձայնի փոփոխության ստեղների եւ էկրանի վրա տարբեր հպումների:

Բացի սմարթֆոններից ընկերությունը ներկայացրել  է Apple Watch 4 սմարթ ժամացույցի նոր մոդելը, որի էկրանը առանց շրջանակների է:

Ժամացույցը հագեցած է նաեւ էլեկտրոկարդիոգրաֆիայի համար հատուկ սենսորով, որը թույլ է տալիս ավելի ուշադիր հետեւել սրտի ռիթմին եւ ինքուրույն էլեկտրոկարդիոգրամմա կազմել. սարքը տեղեկացնում է օգտագործողին, եթե սրտի ռիթմը շատ բարձր կամ անկայուն է դառնում:

Բացի այդ սարքը կարող է որոշել, եթե օգտագործողը տուժել է ուժեղ ընկնելուց: Այդ դեպքում ժամացույցը կառաջարկի շտապ օգնություն կանչել:

 Apple Watch 4-ն աշխատում է 2018 թվականի սկզբին հայտարարված watchOS 5 օպերացիոն համակարգով: Սարքի գինը կսկսվի 463 դոլարից:

 Ընկերությունը ներկայացրել է նաեւ նոր անլար AirPods 2 ականջակալները, որոնց օգնությամբ այժմ կարելի է Siri ձայնային օգնականին կանչել: Apple-ը նաեւ անլար լիցքավորման AirPower սարք է սկսել արտադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ