Գերմանական BMW-ն հրապարակել է անօդաչու մոտոցիկլի տեսանյութը, գրում է tvoe-avto.com-ը:
Նշվում է, որ ConnectedRide անվանումով մոտոցիկլը անօդաչու մոտոցիկլի կոնցեպտ է:
Մոտոցիկլը ստեղծվել է R 1200 GS մոդելի հիման վրա: Նախատիպում տեղադրված են սենսորների եւ տեսախցիկների մի շարք համակարգեր եւ այն նախատեսված է ավտոպիլոտի փորձարկման համար:
Տեսանյութում ցուցադրված են մոտոցիկլի շարժումն ինքնուրույն սկսելու, շրջադարձ կատարելու եւ արգելակելու կարողությունները: