News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովի նիստում այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հրապարակեց նախօրեին կայացած ՍԴ դատավորի ընտրության արդյունքները:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թափուր տեղի համար Դատավորների ընդհանուր ժողովը առաջադրել է Արման Դիլանյանի թեկնածությունը:

ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր, որից 81-ը կողմ է քվեարկել Դիլանդյանի թեկնածությանը, 7-ը՝ դեմ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որը սակայն ԱԺ-ն չէր հաստատել՝ բավարար թվով ձայներ նրա օգտին չտալով:

Դրանից հետո Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկվել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը, ում եւս ԱԺ-ն դեմ էր քվեարկել:

ՍԴ անդամի թեկնածությունը ԱԺ-ում պետք է հաստատվի 3/5-րդով՝ 63 կողմ ձայնով:

Նշենք, որ ՍԴ-ում եւս մեկ դատավորի թափուր տեղ կա:

ՍԴ անդամի ընտրության հարցը բավական երկար քննարկումների առիթ է տվել: Ավելի քան 200 փաստաբաններ նամակով դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով այդ պաշտոնի համար մրցույթ անցկացնել եւ նշել, որ իրենց նախընտրելի թեկնածուն փաստաբան Վահե Գրիգորյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ