News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը պնդում է Եվրամիության ներսում սահմանային հսկողության դադարեցման մասին: Այս մասին Funke լրատվական խմբի թերթերին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ-ի Միգրացիայի հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը: Նրա խոսքով, անհրաժեշտ է հնարավորինս շուտ  վերադառնալ «Շենգենյան համաձայնագրի գործողության բնականոն սկզբունքին», հաղորդում է DW-ն:

Ավրամոպուլոսը մտադիր է սեպտեմբերի 13-ին Բրյուսելում ներկայացնել միգրացիոն քաղաքականության վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկության մանրամասները: Եվրոպական հանձնակատարը Շենգենյան համաձայնագիրը անվանել է «եվրոպական ինտեգրման ամենամեծ նվաճումներից մեկը»: Նոր առաջարկները կնպաստեն պայմանագրի պաշտպանությանը, կարծում է նա: «Մեզ անհրաժեշտ չէ  ինչ-որ մի օր «Եվրոպա ամրոց» կառուցել», - ընդգծել է ԵՄ հանձնակատարը:

Ներկայումս սահմանային հսկողությունը  գործում է Գերմանիայի եւ Ավստրիայի սահմանին: Եվրամիությունում սահմանների վերահսկումը իրականացվում է նաեւ Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի եւ Նորվեգիայի կողմից, որը ԵՄ-ի կազմում չէ, բայց Շենգենյան տարածքի անդամ է: Այս երկրների իշխանությունները այս քայլը բացատրում են միգրացիայի ճգնաժամի ֆոնին անվտանգությունը երաշխավորելու ցանկությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ