News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միջազգային գիտական կոլեկտիվը, որն ուսումնասիրում է երկրի ամենախոր վայրերից մեկը՝ Խաղաղ օվկիանոսում Ատակամայի ջրհորդանը, ձկների երեք նոր տեսակներ է հայտնաբերել: Գիտնականները, բացի այդ, խորջրյա կյանքի մասին բավական մեծ քանակությամբ կարեւոր տեղեկատվություն են ստացել, հաղորդում է Planet-today-ը:

Արշավախմբի արդյունքի մասին պատմել են Նյուքասլի համալսարանի աշխատակիցները, որոնց խոսքով, ձկների նոր տեսակները պատկանում են այսպես կոչված ծովային կակղամաշկներին:

 «Նոր տեսակներին մենք դեռ ժամանակավոր անուններ ենք տվել՝ Ատակամի վարդագույն, մանուշակագույն եւ երկնագույն լիպարիսներ:  Մեզ անգամ հաջողվեց նկարել այդ անհավականան արարածներին, ինչի շնորհիվ մենք կարող ենք ավելի մանրակրկիտ ուսումնասիրել նրանց վարքագիծը: Կադրերում երեւում է՝ ինչպես են ձկները շփվում միմյանց հետ եւ սնվում», — ասում է բժիշկ Թոմաս Լինլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ