News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մյանմարի պետական խորհրդական եւ փաստացի առաջնորդ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժինը Հանոյում իր ելույթում պարզաբանել է, որ Մյանմարի 2 քաղաքացիների, «Ռեյթեր» բրիտանական լրատվական գործակալության լրագրողների կալանավորումն ու դատապարտումը կապված էին ոչ թե նրանց լրագրողոկան կարգավիճակի, այլ նրանց կողմից քրեական հանցագործություն կատարելու հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Սու Չժին ելույթ է ունեցել Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ընթացող Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի Համաշխարհային տնտեսական համաժողովի լիագումար նիստում, որի հեռարձակումը կատարում է համաժողովի կայքը: Նիստին մասնակցել են Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի եւ աշխարհի այլ տարածաշրջանների երկրների ներկայացուցիչներ:

«Նրանք բանտ չեն ուղարկվել այն պատճառով, որ լրագրողներ են: Նրանք բանտում են հայտնվել, քանի որ դատարանը որոշել է, որ խախտել են Պետական գաղտնիքների մասին օրենքը»,- հայտարարել է Մյանմարի պետական խորհրդականհը:

Հիշեցնենք, որ «Ռեյթերի» երկու լրագրողներ, Մյանմարի քաղաքացիներ Վա Լոունը եւ Չժո Սո Ուն կալանավորվել էին եւ 7 տարվա բանտարկության դատապարտվել այն պատճառով, որ Մյանմարի Ռաքհայն նահանգի իրավիճակի իրենց լրագրողական հետաքննության համար ապօրինի ճանապարհով ստացել էին Մյանմարի զինված ուժերի եւ ոստիկանության գաղտնի փաստաթղթեր: Հանոյում Սու Չժիի խոսքը լրագրողների գործի վերաբերյալ նրա առաջին մեկնաբանությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ