News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, տեղի ունեցած քվեարկության արդյունքներով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանի խոսքով, նրա օգտին քվեարկել է 74 պատգամավոր, դեմ է եղել 10-ը։

Նշենք, որ Ուրիխանյանին այդ պաշտոնում առաջադրել է «Ծառուկյան» խմբակցությունը։ Տիգրան Ուրիխանյանն այդ պաշտոնում կփոխարինի Վարդան Բոստանջյանին, ով եւս «Ծառուկյան» խմբակցությունից էր, սակայն վայր է դրել մանդատը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ